ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Ադրբեջան կայցելի այս տարվա հունիսին: Այս մասին APA-ին տեղեկացրել են Ապատուրայի գրասենյակում:
«Ներկայումս այցը նախատեսում ենք հունիսին: Նախապես այցը նախատեսված էր մարտին, սակայն ժամկետները փոփոխվել են իսլամական նովրուզ տոնի պատճառով», ասված է հաղորդագրության մեջ:
Մարտին Ապատուրայը Թբիլիսիում մասնակցելու է ՆԱՏՕ-ի հատուկ կոնֆերանսին:








































