Միջազգային եվրասիական շարժման ղեկավար, քաղաքագետ ԱԼեկսանդր Դուգինը day.az-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը ընդհանրապես լուծում չունի, իսկ կարգավորման գործընթացի մասնակցիների համար լավագույն տարբերակը ստատուս-քվոյի պահպանումն է:
«Այսինքն, իրավականորեն Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, իսկ գործնականում ճանաչել հայկական վերահսկողությունը Ղարաբաղում: Դա ձեռնտու է բոլորին` բացի ամերիկացիներից: Այդ իսկ պատճառով ցանկացած տեղաշարժ կարող է հանգեցնել հակամարտության սրացման»,- ասել է Դուգինը:
Նրա կարծիքով, Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու և ադրբեջանցի փախստականների վերադարձի դեպքում սպանդ է սկսվելու: Իսկ Ղարաբաղ վերադարձած առաջին ադրբեջանցին կա՛մ դառնալու է առաջին զոհը, կա՛մ նոր հեղափոխական իրադարձությունների սկիզբը:
«Այդ իսկ պատճառով Մինսկի խմբի գործունեության էական արդյունավետությունն իրականում հաջողություն:
Տեղաշարժը կարող է արյունալի հետևանքների հանգեցնել: Կողմերի առաջնորդների հանդիպումները ռազմական առճակատման կանխում են ուղղակի:
Հակամարտության դրական կարգավորում ուղղակի չկա:
Որ կողմը սկսի ռազմական գործողություններ, հայտնվելու է միջազգային հանրության սուր քննադատության թիրախ»,- հայտարարել է Դուգինը:
Պատասխանելով ռազմական գործողությունների հավանական վերսկսման մասին հարցին, նա շեշտել է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, քանի որ դրա համար օբյեկտիվ նախադրյալներ կան` տարածքային խնդիր, էթնիկ հակամարտություն և իրավական անորոշություն:
«Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն ԱՄՆ-ի` իրավիճակը պայթեցնելու ցանկության դեպքում: Վաշինգտոնն այդ դեպքում կարող է պաշտպանել երկու կողմին էլ, ինչպես Իսրայելի ու Պաղեստինի դեպքում: Ղարաբաղի դեպքում նրանք կարող են Բաքվին դրդել ռազմական գործողություններ սկսել, իսկ Երեվանին Ղարաբաղի իրավական կարգավիճակի ճանաչման երաշխիքներ տալ: Իսկ Մոսկվան ձգտելու է սառեցնել ԱՄՆ-ի այս նկրտումները, կողմերի հետ հավասարակշիռ հարաբերություններով: Իրավիճակը կարող է փոխվել Ռուսաստանում կտրուկ սոցիալական կատակլիզմների և փոփոխությունների դեպքում, ինչի արդյունքում դրա ազդեցությունը տարածաշրջանում կնվազի» կարծում է Դուգինը:








































