Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին այսօր ներկայացրել է ֆինանսների ու էներգետիկայի նոր նախարարներին՝ Ալեքսանդր Խետագուրիին և Վախթանգ Բալավաձեին, գրում է «Գրուզիա.օնլայն»-ը:
Հիշեցնենք, որ մինչ վրացական կառավարությունում կատարված կադրային փոփոխությունները Ալեքսանդր Խիտագուրին զբաղեցնում էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Նրան ֆինանսների նախարար նշանակվելուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի պատգամավոր Վախթանգ Բալավաձեն: