Անթալիայի ջրաշխարհ-ակվարիումը, որի շինարարությունն ընթանում էր վերջին ութ ամիսներին, այսօր իր դռները կբացի առաջին հյուրերի առջև,- գրում է rosbalt.ru-ն:
Այդ ակվարիումի այցելուները կարող են տեսնել տարբեր ծովերի, օվկիանոսների ու գետերի ավելի քան 5 հազար բնակիչների:
Ակվարիում-թունելն ամենամեծն է աշխարհում: Ջրաշխարհը 15 հազար քառ. մ տարածք է զբաղեցնում, թունելը տեղավորում է 7 հազար տոննա ջուր: Դրա երկարությունը 131 մետր է: