Ինչպես գրում է ռուսական Независимая газета թերթը, շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի հիմնական թեման եղել են ընտրությունները:
Մեդվեդևն այս հարցը Սոչիում քննարկել է խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ: Մինչ այդ Մեդվեդևը դահուկներով սահել է վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցը տևել է մի քանի ժամ, իսկ քննարկվող թեմաները դուրս են եկել նախանշվածների սահմաններից: Ինչպես նշում է թերթը` Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նախագահ Մեդվեդևի մոտ բարձրացրել է «ռուսների դրության հարցը սեփական երկրում»:
НГ-ի հետ հարցազրույցում կուսակցության ներկայացուցիչ Իգոր Լեբեդևը հայտնել է, թե իրենց համար հաճելի է եղել, որ Մեդվեդևը համաձայնել է այս հարցի շուրջ իրենց մտահոգություններին, որ «խնդիրը գոյություն ունի, և որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Կովկասի և այլ երկրների ներկայացուցիչները մեծ թիվ են կազմում պետական համակարգում»:









































