Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ լայն թափով ընթանում են հայ-թուրքական սահմանին ընկած Անիի եկեղեցիների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները: Դրանք մեկնարկել են հուլիսի կեսերին և ավարտվելու են մինչև սեպտեմբերի 15-ը:
Այդ աշխատանքներն իրականացվում են Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի, մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Մասնավորապես, վերակառուցվում են Աբուղամրենց Սուրբ Գրիգոր և Սուրբ Փրկիչ եկեղեցիները: