Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը ժամանել է Բաքու: Այս մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպանատունը:
Բաքվում Չաղլայանը մասնակցելու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների էկոնոմիկայի նախարարների նիստին: Նիստը, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը, Ղազախստանի ու Ղրղզստանի ներկայացուցիչները, տեղի է ունենալու այսօր:
Նիստում քննարկվելու է թյուրքալեզու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներ: