Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանում գործազուրկների ու աշխատանք փնտրողների ընդհանուր թվաքանակը կազմել է 763,000 մարդ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետական ապարատի մամլո ծառայությունը:
Սոցիալական սպասարկման գործակալության ղեկավար Ռամազ Սուլամանիձեն կառավարության նիստում ներկայացրել է «Աշխատանք փնտրողների հաշվառման ծրագիրը».
«Ծրագրի շրջանակներում պարզվել է, որ Վրաստանում գործազուրկների ու աշխատանք փնտրողների ընդհանուր քանակը կազմում է 763,000 մարդ: Իրենց դասընթացներն ավարտել են աշխատանքի տեղավորման 3000 գործակալներ, որոնք արդեն իսկ հասցրել են հարցեր ուղղել գործազուրկների ու աշխատանք փնտրողների 20 տոկոսին»:
Նշվում է, որ օգոստոսի երկրորդ կեսին հեռախոսազանգերի միջոցով վերսկսվելու է զբաղվածության բազայում ներառված անձանց վերստուգումը: Այդ գործընթացը կավարտվի հոկտեմբերի վերջին: