Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության կազմում կատարվել են կադրային փոփոխություններ: Այս մասին Օզուրգետիում տեղի ունեցած կառավարության նիստում այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ էներգետիկայի արդեն իսկ նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին նշանակվել է ֆինանսների նախարար: Մերաբիշվիլին հավելել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել պատգամավոր Վախթանգ Բալավաձեն: