Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի ձիարշավարանը պաշտոնապես բացվելու է սեպտեմբերին: Ձիարշավարանի կառուցման աշխատանքներն իրականացնում է տենդերում հաղթած Caucasus Road Project ընկերությունը:
Վերջինիս ներկայացուցիչ Լևան Տրապաիձեի խոսքերով՝ ձիարշավարանի տարածքում արդեն իսկ ավարտվել են շինարարական աշխատանքները, և այն կբացվի սեպտեմբերին:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ձիարշավարանի տարածքը կազմում է 400,000 քառակուսի մետր, իսկ ճանապարհը զբաղեցնում է ընդհանուր տարածքի մոտ 7 տոկոսը՝ 28,000 քառակուսի մետր: