Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու համար օգոստոսի 14-ին Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Գագաթնաժողովի հիմնական քննարկման առարկան Սիրիայում տիրող իրավիճակն է և ստեղծված դրությունից դուրս գալու ուղիների փնտրտուքը: Պլանավորված է, որ գագաթնաժողովի շրջանակներում Մամեդյարովն անցկացնելու է մի շարք երկկողմանի հանդիպումներ: