Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Ինջիրլիքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայի 1200 թուրք աշխատակիցներ որոշել են գործադուլ անել: Դրա պատճառն այն է, որ ամերիկյան ընկերությունները տնտեսական ճգնաժամի պատճառով խախտում են աշխատանքային պայմանագրում առկա կետերից մեկը, որում խոսք է գնում հավելավճարների մասին:
Գործադուլի մասին որոշումն ընդունել է Թուրքիայի զինծառայողների արհմիությունը: Այդ կառույցի ղեկավար Բայրամ Բոզալը հայտարարել է, որ իրենք արդեն սկսել են կատարել նախապատրաստական աշխատանքներ՝ կապված առաջիկա գործադուլի հետ: Նա հավելել է, որ եթե իրենք առանց այդ ամենի սկսեն գործադուլ անել, ապա ռազմաբազայի գործունեությունը կաթվածահար կլինի՝ ընդգծելով, որ ռազմաբազայում հիմնական աշխատանքը կատարում են թուրքերը: