My OK! Wedding ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենացանկալի փեսացուների տասնյակը:
Առաջին տեղն այս ցուցակում զբաղեցնում է արքայազն Հարին: Ինչպես նշում է ամսագիրը, ճիշտ է, նա աչքի չի ընկնում գեղեցկությամբ, սակայն դա չէ, որ առաջնայինն է կյանքի ուղեկցին ընտրելիս:
Երկրորդ տեղում է խոստումնալից երգիչ Ջասթին Բիբերը, որին շատ մասնագետներ լավ ապագա են կանխատեսում: Չնայած իր երիտասարդ տարիքին, նա ամեն կերպ ջանում է դառնալ իր ժամանակի սեքս խորհրդանիշը:
«Բրոնզն» այս ցուցակում բաժին է հասել «Աղջամուղջային պատմություն» հայտնի ֆիլմի գլխավոր հերոս, միլիոնավոր երկրպագուհիներ ունեցող Ռոբերտ Պատիսոնին: Թեպետ նա, ըստ որոշ տեղեկությունների, ընկերություն է անում դերասանուհի Քրիստեն Ստյուարտի հետ, սակայն այդպես էլ չի հայտնել, թե որքանով են լուրջ նրանց հարաբերությունները:
Մյուս փեսացուները դասավորվել են հետևյալ հերթականությամբ` Դևիդ Բեքհեմ, կոմիկ Ռասել Բրենդ, դերասան Քոլին Ֆերթ, արքայազն Ուիլյամ, դերասաններ Ջորջ Քլունի, Փիրս Մորգան և Բրեդ Փիթ:










































