Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում իր քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է aze.az-ը:
«Մենք խորհուրդ ենք տալիս հրաժարվել այցելել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզ և հարակից գրավյալ տարածքներ»,- ասված է հայտարարության մեջ:
Ավստրալիայի արտաքին գերատեսչությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը հայերի կողմից օկուպացված տարածք է:
Հիշեցնենք, որ նման նախազգուշացումներով վերջին օրերին հանդես են եկել նաև Հունգարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարությունները:








































