Ինչպես հաղորդում է РИА-Новости գործակալությունը, երեկ երեկոյան, տեղի ժամանակով 22:00-ին Էլբրուսի «Ազաու-Ստառիյ Կռուգոզոռ» ճոպանուղու վրա տեղի է ունեցել պայթյուն: Գործակալության տվյալներով, տուժածներ չկան, սակայն հայտնի է, որ պայթյունի հետևանքով կտրվել է ճոպանը, և ճոպանուղու 45 խցերից 30-ը ցած են ընկել:
Ճոպանուղու երկարությունը 1740 մետր է, մեկ ժամում այն տեղափոխում է 2400 մարդ:
Իրավապահներն առայժմ չեն մեկնաբանում, թե ով կարող է կանգնած լինել պայթյունի հետևում:







































