Թուրքիայի արտաքին առևտրի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ իր երկիրը կողմ է հարավկովկասյան հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
Նա նաև գտնում է, որ Հայաստանը պետք է դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից:
«Թուրքիան Ադրբեջանի խնդիրներին վերաբերվում է ինչպես իր սեփականներին և հետագայում ևս այդ քաղաքականությունն է ունենալու»,- ասել է Չաղլայանը: