«Aegee Երևան» հասարակական կազմակերպությունը փետրվարի 19-ը հռչակել է Եվրոպական իրազեկության օր: Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում այս առթիվ անցկացվում է կոնֆերանս` նվիրված եվրոպական միության կառույցներին և գործունեությանը:
Նման միջոցառում կազմակերպելու գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ անցյալ տարի նոյեմբերին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները կազմակերպեցին հարցում, որի արդյունքում պարզվեց, որ հայ երիտասարդների 76 տոկոսը տեղյակ չէ Եվրամիության ինստիտուցիոնալ համակարգից:
Կոնֆերանսին կմասնակցեն դիմում-հայտերի հիման վրա ընտրված 80 երիտասարդներ` տարբեր բուհերից: