Thursday, 11 06 2026
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում

Հետ չմնալ հասարակությունից

Մոտ եռամսյա ընդմիջումից հետո Հայ ազգային կոնգրեսը երեկ վերսկսեց հանրահավաքները: Ընդ որում, տևական ընդմիջումից հետո տրված մեկնարկը տպավորիչ էր. Կոնգրեսի հանրահավաքը բավական բազմամարդ էր, իսկ դրանից հետո տեղի ունեցած երթը` առավել քան տպավորիչ:

Այդպիսով, հանրահավաքն ու երթը փաստեցին, որ չնայած ընդմիջմանը և այդ ընթացքում ընդդիմադիր դաշտում ներկայացված որոշ հայտերին, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի աներկբա առաջատարը: Սակայն, դրանից բացի, հասարակությանն, իհարկե, հետաքրքրում էր, թե ինչ տրամադրությամբ է Կոնգրեսը վերսկսում հանրահավաքները, և ամենակարևորը` ինչ մտադրություններով և ծրագրերով: Այդ տեսանկյունից հանրահավաքը «շռայլ» չէր և ավելի շատ հիշեցնում էր «նախավարժանք» մարտի 1-ի հանրահավաքից առաջ, որն, ըստ Կոնգրեսի առաջնորդների, լինելու է «շատ ավելի մեծ»: Սակայն կարելի է արձանագրել մի քանի հանգամանք, որոնք նշմարում են Կոնգրեսի տրամադրություններն ու մտադրություններն առկա քաղաքական իրավիճակում: Նախ` հատկանշական է այն, որ հանրահավաքի ընթացքում, թե՛ այլ հռետորների, թե՛ մասնավորապես Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում շրջանցվեց վերջին ներիշխանական զարգացումների թեման:

Դա, իհարկե, իրավիճակին համարժեք պահվածք է, քանի որ ինչպես ցույց են տալիս զարգացումները, իշխանական ճամբարում գործընթացները շարժվում են բավական անկանխատեսելի վայրիվերումներով: Ընդդիմության խնդիրը դրանք ի գիտություն ընդունելն է ընդամենը: Իսկ աշխատանքի առումով ընդդիմության անելիքը հանրային դաշտում է: Այս իմաստով էլ համարժեք է, որ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի առանցքում դրել էր բնակչության սոցիալական խնդիրները` անդրադառնալով սոցիալական տարբեր շերտերի և խմբերի բողոքի տարբեր ակցիաներին, որոնք ավելի ու ավելի մեծ թափ են հավաքում Հայաստանում: «Թեև Հայ ազգային կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլևս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի և թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա… Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը և Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան», հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Փաստացի, Կոնգրեսն այդպիսով կարծես թե ակնարկում է իշխանությանը, որ այլևս չի լինի սոցիալական ըմբոստությունը զսպող գործոն, ինչն անում էր պետական շահի գիտակցմամբ դրդված, և թույլ չի տա, որ իշխանությունը շահարկի այդ գործոնը:

Խնդիրն այն է, որ հատկապես արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ եթե քաղաքական ընդդիմությունը փորձում է զսպել հանրային պահանջներն ու առաջնահերթությունները, ապա ինչ վեհ նպատակով էլ արվի այդ զսպման քաղաքականությունը, միևնույն է, ի վերջո այն հանգեցնում է թե՛ պետության, թե՛ հասարակության համար առավել վատ հետևանքների: Այդժամ հասարակությունն իր ձեռքն է վերցնում զարգացումների բանալին, և ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում, «թքած է ունենում» ամեն ինչի` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վրա: Բանն այն է, որ տեղի է ունենում հանրային կոմունիկացիաների հեղափոխություն, փոխվում են հաղորդակցության ճանապարհները. հասարակությունը, քաղաքական ընդդիմությունից բացի, ընտրում է իր շահը սպասարկելու այլ տարբերակներ, ինչին զգալի ծառայություն են մատուցում տեղեկատվական նոր տեխնոլոգիաները: Դրանք բարձրացնում են հասարակության ինքնակազմակերպման, ինքնավարության մակարդակը:

Այդ պայմաններում ընդդիմությունն արդեն պետք է իր առաջ խնդիր դնի ոչ թե կառավարել և առաջնորդել հասարակությանը, այլ հետ չմնալ հասարակությունից: Կոնգրեսի հանրահավաքը ինչ-որ առումով նախանշեց, որ այդ խնդիրը կարծես թե գիտակցվում է: Հանրահավաքային բովանդակությունը պարունակում էր դրա զգալի նախանշաններ ու վկայություններ: Կոնգրեսը հայտարարեց հանրահավաքային շարժման մեկնարկի մասին, և դրա հետագա ընթացքը ցույց կտա, թե Կոնգրեսի մոտ որքան խորն ու հաստատուն է հասարակությունից հետ չմնալու գիտակցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում