Ֆլորիդայում ոստիկանությունը ձերբակալել է մերկ կրծքով ավտոմեքենա վարող մի ամերիկուհու՝ 35-ամյա Մենդի Ռեմսիին, ով հրաժարվել է հրահանգից հետո կանգ առնել, գրում է «Լենտա.ռու»-ն:
Հետապնդմանը ոստիկանական մի քանի մեքենաներ են միացել: Այն բանից հետո, երբ կնոջ ավտոմեքենան կորել է ոստիկանների տեսադաշտից, նրան սկսել են փնտրել ուղղաթիռներով:
Մեքենան հայտնաբերվել է այն տան մոտ, ուր կանգ է առել Մենդի Ռեմսին: Նա ասել է, որ կանգնելու հրահանգին չի ենթարկվել ամաչելու պատճառով: Կինը երկու օր կալանքի և 5 հազար դոլար տուգանքի է ենթարկվել:











































