«Թվիթերի» օգտատերերը Pussy Riot խմբի աղջիկներին ավելի շատ են հիշատակում, քան Մադոննային կամ Լեդի Գագային: Այս փաստն արձանագրել է օգտատեր Եվգենի Կոզլովը:
«Թվիթերում Pussy Riot-ը դարձել է Մադոննայից և Լեդի Գագայից հայտնի: Դուք ինքներդ եք նրանց աստղ դարձնում»,- գրում է նա:
Հիշեցնենք. նախօրեին Մադոննան Pussy Riot-ի օգտին հայտարարություն էր արել: «Այս երեք աղջիկները` և Նադյան, և Կատյան, և Մաշան, խիզախ քայլ են արել. ես աղոթում եմ ձեր ազատության համար»,- հայտարարել է երգչուհին բեմից:
Մինչ այդ երգչուհին խոսել է ողջ աշխարհի մարդկանց մասին, ովքեր ազատության են տենչում: Բացի այդ, հանդիսատեսին զարմացրել է երգչուհու մեջքի Pussy Riot գրությունը:
Հիշեցնենք, որ 5 աղջիկներ փետրվարի վերջին եկել էին Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցի, դիմակներով վազել ամբիոն, որտեղ մուտքն արգելված է, և խորանի առջև «փանք-աղոթք» արել:









































