Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի առաջատար Նեյմարն իր կարծիքն է հայտնել Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում բրազիլացիների ելույթների վերաբերյալ: Հիշեցնենք, որ բրազիլացիներն անցել են մրցաշարի եզրափակիչ և Օլիմպիական ոսկին նվաճելու համար օգոստոսի 11-ին մրցակցելու են Մեքսիկայի ընտրանու հետ:
«Մենք արդեն փորձառու ենք: Չնայած մեր թիմի ֆուտբոլիստների երիտասարդ տարիքին` շատերն արդեն բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում: Ժամանակ ունենք հանգստանալու և վերականգնելու ուժերը` Օլիմպիադայի եզրափակչի շրջանակներում հաջող հանդես գալու համար:
Հուսով եմ` Բրազիլիան կնվաճի ոսկին, որին սպասում են մեր հայրենակիցները:


































