ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը մասնակցություն չի ունենա այս շաբաթ իրանի մայրաքաղաքում կայանալիք խորհրդակցությանը:
Ինչպես հաղորդել են ՄԱԿ-ի մամլո ծառայությունում`ո՛չ Քոֆի Անանը, ո՛չ իր ներկայացուցիչը, մասնակցություն չեն ունենա Իրանում Սիրիայի վերաբերյալ բանակցություններին:
ՄԱԿ-ի և ԱԵԼ հատուկ պատվիրակ Քոֆի Անանը օրեր առաջ հայտարարել էր իր հրաժարականի մասին: Նրա մանդատը ավարտվում էր օգոստոսին և Անանը հայտարարել է, որ չի պատրաստվում այն երկարաձգել: Այդ որոշումը ավելի ողբերգական էր Սիրիայում իրավիճակի վատացման հետևանքով:
Ավելի վաղ Քոֆի Անանն իր «Իմ հրաժեշտի խորհուրդը, թե ինչպես փրկել Սիրիան» հոդվածում նշել էր, որ Սիրիան հնարավոր կլինի փրկել միայն որոշ պետությունների կողմից քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ: Որպես սիրիական ընդդիմության հետ աշխատանքի համար պատասխանատու երկրներ Անանը նշել է Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Քաթարին:











































