ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հավաքի ժամանակ, որը կառաջադրի նախագահի թեկնածու Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին, ելույթ կունենա նրա գլխավոր հակառակորդ Ռիկ Սանտորումը, ինչպես նաև սենատոր Ռենդ Փոլը, որը ևս պայքարել է նախագահի թեկնածություն առաջադրելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Բացի այդ՝ օգոստոսի 7-ին հայտնի է դարձել, որ գլխավոր ելույթ ունեցողների շարքում լինելու է Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը: Օգոստոսի 6-ին հաղորդում էին, որ նիստին ելույթ կունենա նաև Քոնդոլիզա Ռայսը:
Ինչպես CNN-ը նշում է հրապարակման մեջ` Սանտորումի ելույթը պետք է ցրի այն կարծիքը, որ ինքն ու Ռոմնին դեռ թշնամաբար են վերաբերվում միմյանց:
Հիշեցնենք, որ մարտին քարոզարշավի ժամանակ Սանտորումը պնդում էր, որ Ռոմնին վատագույն հանրապետականը կլինի, ով պետք է պայքարի ներկայիս նախագահ Բարաք Օբամայի դեմ: Սակայն մայիսին փրայմերիզի ժամանակ պարտություն կրելուց հետո նա պաշտպանել է Ռոմնիի թեկնածությունը:











































