Հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում կիսաեզրափակիչ է դուրս եկել:
Երեքշաբթի, մինչև 52կգ քաշայինների վարկածում նա 23:13 հաշվով պարտության է մատնել Պուետո-Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկ Սինտրոն Օկասիոյին:
Այս կերպ Ալոյանը երաշխավորել է իրեն առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը կմրցի կամ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջասուրբեկ Լատիպովի կամ մոնղոլ Տուգսցոգտ Նյամբայարինի հետ:








































