Sunday, 28 06 2026
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. վիրավորների մեջ է նաև Լանջաղբյուրի գյուղապետը

Այսօր` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին` Նորաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Գազել» մակինիշի 09 ԼԼ 084 համարանիշի, «Կիա» մակնիշի 888 PP 85 համարանիշի և «Վազ 2110» մակնիշի 04 ՕԼ 008 համարանիշի ավտոմեքենանները:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով «Գազել»-ն ու «Կիա»-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել աջ ձորակում, իսկ «Վազ 2110»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և մոտ 10 մետր հայտնվել ձախ ձորակում:

Վթարի հետևանքով 4 հոգի ստացել են մանրմնական վնասվածքներ և տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանը հայտնել է, որ «Գազել»-ը վարել է 62-ամյա Սերյոժա Չիլինգարյանը, ով աշխատում է «Ռալա» ՍՊԸ-ում որպես վարորդ-առաքիչ: «Կիա»-ն վարել է Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ 44-ամյա Յուրիկ Բաղդասարյանը: Գ. Շամշյանը հայտնել է, որ վերջինս նույն գյուղի գյուղապետն է, իսկ «Վազ 2110»-ը վարել է Գավառ քաղաքի բնակիչ 28-ամյա Իգոր Մանուկյանը:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Շահբազյանը: Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Գ. Շամշյանը հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդների մեջ է նաև գյուղապետը:

Այս պահին ոստիկանությունը պարզում է մնացած 3 վիրավորների ինքնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում