Գերմանիայի ոստիկանությունն օգոստոսի 7-ին ձերբակալել է երկրի մի քաղաքացու, որին կասկածում են օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու համար, հայտնում է The Local-ը:
Տեղեկությունների համաձայն` Մանֆրեդ Կ.-ն աշխատել է ВВС-ի ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում որպես քաղաքացիական մասնագետ: Կարլսրուե քաղաքի դատախազությունը հայտնել է, որ 60-ամյա գերմանացուն մտադիր են մեղադրել գաղտնի փաստաթղթերի գողության համար, որոնք նա պետք է հանձներ 3-րդ անձանց:
Դատախազությունում մանրամասնել են, որ կասկածյալը պատճենահանել է գաղտնի ֆայլերն իր համակարգչում, սակայն չի հասցրել դրանք փոխանցել:
Դատարանը որոշել է մինչ դատավարությունը Մանֆրեդ Կ.-ին պահել նախնական կալանքի տակ: Նրա գործով հետաքննությունը շարունակվում է:
Թե հատկապես որ երկրի համար է կասկածյալն աշխատել, դեռևս չի հաղորդվում:











































