Հաշվի առնելով, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացնելու է ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Ուելս-Հայաստան ընտրական հանդիպմանը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ:
Օգոստոսի 11-ին նշանակված «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը հետաձգվել է, «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը և կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին, իսկ «Ուլիս»-«Միկա» հանդիպումը տեղափոխվել է և կկայանա օգոստոսի 10-ին, ժամը 17:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը







































