Tuesday, 23 06 2026
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին

Ասադը 2 շաբաթ ընդմիջումից հետո երևացել է պետական հեռուստաալիքի եթերում

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հուլիսի 22-ից հետո առաջին անգամ երևացել է պետական հեռուստաալիքի եթերում՝ Դամասկոս ժամանած Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիին ողջունելիս:

Հիշեցնենք, հուլիսի 22-ին երկրի պետական հռուստաալիքի եթերում Ասադը երևացել էր պաշտպանության նորանշանակ նախարարի երդումն ընդունելիս:

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Դամասկոսում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունն «ընդառաջ կգնա ժողովրդական ձգտումներին և պատրաստ է ճգնաժամը լուծել ժողովրդավարության շրջանակներում»:

Բացի այդ՝ Սիրիայի նախագահը բարձր է գնահատել Թեհրանի դիրքորոշումը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների և նրա դիվանագիտական նախաձեռնությունների հարցում:

Իրանական Al-Alam հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսլամական հանրապետության կառավարությունը «Քոֆի Անանի՝ Սիրիայի կարգավորման ծրագրով շահագրգռված» 12 երկրների արտգործնախարարների հրավիրել է օգոստոսի 9-ին խորհրդակցական հանդիպում անցկացնել Թեհրանում: Դրա նպատակն է քննարկել Սիրիայում հակամարտության դադարեցման ուղիները:

Ջալիլին՝ որպես Իրանի հգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի ներկայացուցիչը երեկ այցելել է Բեյրութ, որտեղ հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի և արտգործնախարար Ադնան Մանսուրի հետ:

«Անհրաժեշտ է սիրիացի ժողովրդին հնարավորություն տալ ընտրություն կատարել իրենց կամքին համապատասխան, և ոչ թե դրսից որոշում փաթաթել նրանց վզին»,- ընդգծել է Ջալիլին մամուլի ասուլիսում:

Նրա կարծիքով՝ Սիրիայի հետագա ճակատագիրը կարող է որոշվել միայն ժողովրդավարական ճանապարհով՝ «կառուցողական ազգային երկխոսություն և ընտրություններ կազմակերպելու միջոցով»:

Ջալիլիի այցը Դամասկոս տեղի է ունեցել Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում իրանցի 48 ուխտավորների առևանգումից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում