Wednesday, 08 05 2024
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ

Ադրբեջանական քարոզչամեքենան հայտնվել է խղճուկ վիճակում. ԼՂՀ ՊԲ

Օրերս ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հյուսված հերթական հեքիաթն առ այն, թե իբր այդ երկրի պաշտպանության նախարար Ս. Աբիևի անմիջական ղեկավարությամբ մշակված ռազմագործողության արդյունքում հուլիսի 27-ին Մռով սարի ուղղությամբ գրավել են ռազմավարական նշանակության մի բարձունք, իսկ այստեղ եղած հայ զինվորներից շատերը իբր կամավոր գերի են հանձնվել իրենց, ոչ այլ ինչ է, քան հիվանդ երևակայության արգասիք:

ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված տեղեկատվության բովանդակությունից կարելի է եզրահանգել, որ ինչպես տվյալ հեղինակը, այնպես էլ այդ տեղեկությունը տրամադրած Ադրբեջանի պաշտպանության նախարարության «գաղտնի աղբյուրը» ոչ միայն չունեն տարրական ռազմավարական ու մարտավարական մտածողություն, այլև զուրկ են գոնե աշխարհագրական դիրքը պատկերացնելու ունակությունից: Զավեշտալի է, երբ հոդվածագիրը, հղում անելով այսպես կոչված տվյալ «ռազմագործողությանը» մասնակից սպաներից մեկի վկայությանը, նշում է, թե «գրավված» բարձունքից լավ երևում են «Աղդարան» (Մարտակերտը) և «Քելբաջարը» (Քարվաճառը) և այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում խորքում:

«Չնայած անշնորհակալ գործ է նման անլուրջ ապատեղեկատվությանն անդրադառնալը, այդուհանդերձ, հաշվի առնելով տարածված հաղորդագրության հանդեպ հասարակության դրսևորած հետաքրքրությունը, ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է հետևյալը. – իրականում, նախ` ադրբեջանական կողմը բարձունք է զբաղեցրել ոչ թե իր նախկին դիրքի առաջնամասում, այլև թիկունքում: Երկրորդ` այսպես կոչված «ռազմագործողության» արդյունքում նույն այդ «գրավված» դիրքում ադրբեջանական բանակը ոչ թե, ինչպես իրենք են հաղորդում, կորուստներ է պատճառել հայկական զինուժին, այլև հակառակը, միայն հուլիսի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հենց իրենք են տվել 1 զոհ և 2 վիրավոր: Երրորդ` «գրավված» բարձունքից ոչ միայն հնարավոր չէ տեսնել Մարտակերտը կամ Քարվաճառը, այլև այն բացի ադրբեջանական քարոզչության կողմից հորինված և սեփական ժողովրդին արհեստականորեն ոգևորելու դատարկախոսություն լինելուց, որևէ կոնկրետ ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի:

Վերոնշյալն ամփոփելով նկատենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ադրբեջանական պրոպագանդան, փորձելով իրեն հատուկ ոճով ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, տակավին հայտնվել է իր համար արդեն սովորական դարձած խղճուկ վիճակում: Մի իրողություն, որից դուրս գալու համար հարևան, բայց ոչ բարյացկամ երկրի պետական ու ոչ պետական քարոզչամիջոցներին անհրաժեշտ է ապավինել ոչ թե դատարկ երևակայությանը, այլև դեպքերի իրական զարգացմանը: Հակառակ դեպքում կարծեցյալ օպերացիաների մշակ գեներալ Աբիևի զինվորները «գրավված» բարձունքներից հնարավոր է տեսնեն ոչ թե Մարտակերտն ու Քարվաճառը, այլև իրենց գերագույն գլխավոր հրամանատարի նստավայր Բաքուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում