Մոխրագույն թութակները ընդունակ են հասկանալ պատճառահետևանքային կապը 3 տարեկան երեխայի մակարդակով: Նման եզրակացության են եկել Ներքին Սաքսոնիայի Գեորգ-Ավգուստի անվան համասարանի և Վիեննայի համալսարանի գիտնականները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Մինչ օրս տրամաբանական մտածողության ունակությունը հայտնաբերվել էր միայն մի քանի տեսակի մարդանման կապիկների մոտ:
Արդյունքները ստացվել են ոչ բարդ հետազոտության հիման վրա: Հետազոտողները թռչուններին ցուցադրել են միանման երկու պլատիկ բաժակներ և դրանցից մեկի մեջ ընկույզ լցրել, մյուսը թողել են դատարկ:Այնուհետև հետազոտողները տատանել են բաժակները, որպեսզի թութակները լսեն, թե դրանցից որ մեկի մեջ է գտնվում կերը:Արդյունքում, նրանք ընտրել են այն բաժակը, որի մեջ լցված է եղել ընկույզը:
«Մենք կարծում ենք, որ մոխրագույն թութակները հասկանում են ընկույզի, տատանման և ձայնի միջև պատճառաետևանքային կապը: Մինչ օրս նման ընդունակություններ դրսևորվել են միայն օրանգուտանների, շիմպանզեների և գորիլլաների մոտ:Նման ընդունակություններ չունեն անգամ շները»,-հայտնել են հետազոտության հեղինակները:









































