Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի 227 պատգամավորներ հայտարարություն են ստորագրել, որում բարձր են գնահատել երկրի հետախուզական գործունեությունը:
Իրանցի պատգամավորները շնորհակալություն են հայտնել հետախուզության նախարարին ու նրա աշխատակիցներին՝ վերջին 3 տասնամյակներում Իրանում ու արտասահմանում միջուկային ահաբեկչության դեմ գործադրած ջանքերի համար:
Պատգամավորները նաև շնորհակալություն են հայտնել Իրանի հետախուզական նախարարությանը՝ երկրում ահաբեկչական խմբավորումների բացահայտման և երկրի զարգացմանը խոչընդոտել ցանկացող թշնամիների պլաններն ի դերև հանելու համար:










































