Ջենիֆեր Լոուրենսը մոտ ժամանակներս համաձայնագիր կկնքի Lionsgate ստուդիայի հետ, որով դերասանուհին «Սոված խաղերի» շարունակության նկարահանումներին մասնակցելու համար կստանա 10 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Գործարքի ընթացքին ծանոթ աղբյուրների հաստատմամբ՝ ներկայումս կողմերը բանակցություններ են վարում: Հատկանշական է, որ 10 միլիոն դոլարը վերջնական գումար չէ: Լոուրենսը կարող է հավելավճարներ ստանալ, եթե ֆիլմի շարունակությունը վարձույթում հաջողություն ունենա:
«Սոված խաղեր» ֆիլմը հանդիսանում է Սյուզեն Քոլինզի համանուն վեպի էկրանավորումը: Լոուրենսը ֆիլմում հանդես է եկել գլխավոր դերով, մարմնավորել է Քիթնիս անունով աղջկան, որը ստիպված է լինում մասնակցել դաժան մրցումների: Կինոնկարը էկրան է բարձրացել 2012-ի մարտին:78 միլիոն դոլար բյուջեով ֆիլմն աշխատել է ավելի քան 683 միլիոն դոլար: Ֆիլմի առաջին մասում Լոուրենսի հոնորարը կազմել է 500 հազար դոլար:
Նկարահանումները նախատեսված է սկսել աշնանը:









































