Monday, 29 06 2026
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության

Փոխվարչապետը անբավարար է համարել հողի հարկի հավաքագրման արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվել են հանրապետության համայնքների բյուջեների 2012 թ. 7 ամիսների կատարողականի ցուցանիշները: Օգոստոսի 1-ի դրությամբ ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 82.6 տոկոս, անցած տարվա 7 ամսվա համեմատ աճը կազմել է 3 մլրդ 860 մլն 899 հազար դրամ: Սեփական եկամուտները, առանց պաշտոնական դրամաշնորհների, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1 մլրդ 450 մլն 748 հազար դրամով. արձանագրվել է 83.7 տոկոս կատարողական:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանն անբավարար է համարել հողի հարկի հավաքագրման արդյունքները, ընդգծելով, որ հատկապես ցածր ցուցանիշներ ունեցող մարզերում չկան օբյեկտիվ պատճառներ նման արդյունքներ գրանցելու համար: 80 տոկոսից ցածր ցուցանիշներ են արձանագրվել Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում: Հանձնարարվեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին և փոխնախարար Արտաշես Բախշյանին շարունակել հետևողական աշխատանքները` նշված մարզերում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Սեփական եկամուտների հավաքագրման մեջ, անցած տարվա համեմատ, նվազում է գրանցվել նաև տեղական և պետական տուրքերի մասով: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ և առաջիկա երկու շաբաթում մարզերում վերլուծել տեղական տուրքերի հավաքագրման նվազման պատճառները:

Համայնքների սեփական եկամուտներում պետական տուրքերի հավաքագրման մակարդակն անցած տարվա համեմատ նվազել է 12.7 տոկոսով` 57 մլն 926 հազար դրամով: Ա. Գևորգյանը հանձնարարել է ուսումնասիրել պետական տուրքերի նվազման օբյեկտիվ պատճառները, և հատկապես` նոտարական և անշարժ գույքի կադաստրի համակարգերում իրականացված բարեփոխումների ազդեցությունն այս գործընթացի վրա:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ա. Գևորգյանն առաջարկել է մարզպետների և համայնքների ղեկավարների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները գործելու են մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:

Նիստում ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը տեղեկատվություն ներկայացրեց Ջերմուկ քաղաքում գյուղական համայնքների երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» Իրավաբանական անձանց միության կողմից:

Գյուղական համայնքների համաժողովը Հայաստանում անց է կացվելու երկրորդ անգամ և նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը` երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 5-6-ը` Ջերմուկ քաղաքում: Համաժողովի ավարտին կանցկացվի Արենու ավանդական տոնավաճառը և գինու փառատոնը: Որոշվեց երկրորդ համաժողովում ձևավորել 6 թեմատիկ աշխատանքային խմբեր, որտեղ կքննարկվեն հետևյալ` «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության ձևավորում», «Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները` օրենսդրություն, հարկային փաթեթներ, նոր տեղական վճարներ և այլն», «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված՝ տեղական ինքնակառավարման մարմիններ – գործարար հարաբերությունների պարզեցում, հստակեցում և գործող ընթացակարգերի բարելավում», «Տարածքային համաչափ զարգացում, առաջանցիկ մեխանիզմների մշակում, հրատապ ծրագրերի ամփոփում», «Կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Հայաստանում» – ավարտված, ընթացիկ և պլանավորվող ծրագրեր` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, KfW բանկի, Ասիական զարգացման բանկի, «Թափոնների կառավարում-ԵՀԳԳ Արևելք» տարածաշրջանային ծրագրի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում» , «Տեղական ժողովրդավարություն, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն» թեմաները:

Կոլեգիայի նիստում «Հայաստանի համայնքների միություն» Իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մոնիտորինգի նպատակով ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության այցի, ինչպես նաև Ախթալայում սեպտեմբերին նախատեսվող «Միջմշակութային երկխոսություն և խորովածի փառատոն»-ի կազմակերպման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում