Ուկրաինայի հատուկ ծառայությունները Մոլդովայի քաղաքացի, «Անկախ Մոլդովա» թերթի նախկին լրագրող Սեմյոն Նիկուլինին կասկածում են լրտեսության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադ»-ը:
Ըստ տեղեկությունների՝ Նիկուլինին ձերբակալել են ապրիլի 13-ին՝ լրտեսության մեջ կասկածանքով: Նիկուլինը ձերբակալվել է «օտարերկրյա պետության կամ կազմակերպության համար պետական գաղտնիք որակվող տեղեկատվություն հավաքագրելու կամ փոխանցելու» մեղադրանքով:
Ձերբակալության պահին Նիկուլինը Միացյալ վերահսկողական հանձնաժողովի գործող աշխատակից է եղել:









































