«Ժողովուրդ» օրաթերթի 7.08.2012 թ. համարում տեղեկատվություն է հրապարակվել ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղաս Ալոյանին աշխատանքից ազատելու մասին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ այդ գործով ներկայումս ընթանում է ծառայողական քննություն, և նախապատրաստված նյութերով Ալոյանի ու որևէ պաշտոնատար անձի կամ նրա հարազատների առնչությամբ որևէ փաստ չի արձանագրվել:








































