Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը մահացել է հիվանդությունից: Միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանի զորամասերից մեկի հոսպիտալում:
Զինծառայող Բեյով Թայֆուր Հաջիքերիմօղլուն տառապում էր հեմոռագիկ վասկուլիտ հիվանդությամբ (անոթների համակարգային բորբոքային ախտահարում): Նա բանակ էր զորակոչվել այս տարվա ապրիլին: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ, մայոր Թեյմուր Աբդուլաևը հաստատել է զինծառայողի կորուստը:








































