Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այսօր անակնկալ այցով ժամանելու է Անկարա: Դեռևս հայտնի չէ, թե նա Անկարայում ինչ հարցեր է արծարծելու:
Սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը գնալու է Սիրիայում ապստամբների կողմից իրանցի 48 ուխտագնացների առևանգման մասին, որոնցից 3-ին արդեն սպանել են ապստամբները՝ սպառնալով սպանել մնացյալ բոլոր ուխտագնացներին, եթե Սիրիայի կառավարական զորքերը չդադարեցնեն իրենց դեմ ռազմական գործողությունները:
Իրանցի ուխտագնացներին ազատ արձակելու նպատակով Սալեհին հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի ու Կատարի իր գործընկերների հետ՝ խնդրելով նրանց միջնորդությունն այդ հարցում:









































