Նոր Զելանդիայում սկսվել է Տոնգարիրո հրաբխի ժայթքումը, ինչի պատճառով հետաձգվել է մի քանի չվերթ,փակվել են որոշ ավտոճանապարհներ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մոտակա բնակավայրերի բնակիչները լքել են իրենց տները: Երեքշաբթի գիշերը 30 րոպեի ընթացքում հրաբուխը 6 կմ բարձրության վրա քար ու մոխիր է արտանետել:
Սեյսմոլոգներն ասում են, որ այժմ հնարավոր չէ որոշել՝ կշարունկավի արդյոք հրաբխի ժայթքումը: Վերջին անգամ Տոնգարիրո հրաբուխը ժայթքել է 115 տարի առաջ, ինչը շարունակվել 11 ամիս:








































