2012թ. մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 13,946 գործարքներ, որոնց քանակը 2012թ. ապրիլի համեմատ աճել է 2.9%-ով, իսկ 2011թ. մայիսի համեմատʽ նվազել 16.2%-ով: 2012թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3,554 օտարման գործարքների 77.8%-ը կազմել են առուվաճառքները, 21.2%-ը` նվիրատվությունները և 1.0%-ը`փոխանակությունները:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43.9%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 37.0%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: Մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 285 բնակարաններ, որոնց քանակը, 2012թ. ապրիլի համեմատ, նվազել է 8.6%-ով իսկ 2011թ. մայիսի համեմատ` 9.5%-ով:
Մայիսին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012թ. ապրիլի համեմատ, աճել են 1.3%-ով, իսկ հանրապետության քաղաքներում՝ 0.9%-ով:









































