«Գյումրու ավանգանու անդամ Գագիկ Ադամյանը, որը ժամանակին հացթուխ է աշխատել, օրերս նշանակվել է Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Այս խայտառակ նշանակման «քավորը» ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է: Նրա հովանավորությամբ հացթուխ Ադամյանը կադրային անհարկի կրճատումներ է իրականացրել՝ ազատելով լաբորատորիայի բժիշկ Արմինե Քոչարյանին: Պատճառն այն է, որ վերջինս փորձել է աշխատանքային ժողովի ընթացքում հակադարձել Ադամյանին: ՇՄ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից «ժոդովուրդ»-ը» փորձեց ճշտել՝ արդյոք տեղյա՞կ է Ադամյանի գործունեությունից: Վերջինս ասաց, թե Ա. Քո-չարյանը կարգապահական խախտում է թույլ տվել, ֆինանսապես վնասել է հիվանդանոցին:
«Հիմա նա համաքաղաքային բունտ է բարձրացրել, դա ճի՞շտ է: Նման մարդկանց հո չեն պարգևատրում: Բան չունեմ ասելու, Ադամյանն էլ մի բարի պտուղ չէ, բայց Դուք չեք նայում էն խնդրին, որ հիվանդանոցը 15 միլիոնի պարտք ունի»,֊անկեղծացել է վարչության պետը:









































