Պետերբուրգի Կիրովի անվան կենտրոնական այգում բացվել է ընթերցասրահ բաց երկնքի տակ: Գրադարանի այցելուները կարող են կարդալ դասական և ժամանակակից գեղարվեստական գրականություն, ամսագրեր և թարմ թերթեր, հաղորդում են կազմակերպիչները:
Նրանց խոսքերով՝ մարդկանց ընթերցանության հետ շփման այս միջոցը աշխարհում վաղուց գոյություն ունի, իսկ Ռուսաստանում նման պրակտիկան առաջին անգամ է կրառվում:
«Այդ գրքերը կարելի է տուն տանել, սակայն մենք հույս ունենք, որ մեր ընթերցողները դրանք հետ կվերադարձնեն, որպեսզի մյուս այցելուները ևս կարողնան կարդալ: Կցանկանայինք նշել նաև, որ վատ եղանակային պայմաներից ընթերցողներին կփրկեն վրանները, որոնց տակ տեղադրված է գրադարանը»,- Ria Novosti-ին պատմել է Կիրովի անվան այգու ներկայացուցիչը:
Ընթերցասրահի տարածքում կան բազկաթոռներ և շեզլոնգներ:







































