Կրասնոդարի «Կուբան»-ը նախնական համաձայնության է եկել Ամստերդանի «Այաքս»-ի հետ՝ Արազ Օզբիլիսի տրանսֆերի ձեռքբերման կապակցությամբ։
Տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 1 մլն եվրո։ Հայաստանի հավաքականի խաղացողն իր նոր ակումբում ավելի բարձր աշխատավարձ կստանա։
Օզբիլիսն «Այաքս»-ի կազմում 2 անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն։ Հոլանդական ակումբի կազմում 26 խաղ է անցկացրել ու 2 գոլ խփել։






































