Հարավային Կորեայում արգելել են ծխելը ճարտարապետական հնագույն հուշարձանների մոտ: Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ այդ կերպ իշխանությունները մտադիր են պաշտպանել այդ շինությունները հրդեհումից:
Բացի այդ՝ ծխելն արգելված է նաև սեուլյան Քյոնբոկուն, Տոկսուգուն, Չխանդոկուն, Չխանգյոնգուն պալատների, ինչպես նա թագավորական դամբարանների ու գերեզմանների մոտ:
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ արգելքը խախտողները կտուգանվեն 100 հազար վոնով (88 դոլար):










































