Կոնտադորը կմասնակցի «Էնեկո»-ի մրցաշարին: Իսպանացին կղեկավարի Saxo Bank-ի թիմը: Այս մրցավազքի նպատակն է նախապատրաստվել Վուելտեին:
«Այսօր շատ կարևոր ու երջանիկ օր է ինձ համար: Ես կրկին կարող եմ դուրս գալ մեկնարկի: «Էնեկո»-ի մրցաշարը լավ մրցավազք է: Ես նոր թիմի կազմում եմ ընդգրկված և դրա համար ևս ուրախ եմ»,- իր ուրախությունն է հայտնել Ալբերտո Կոնտադորը:
«Վերջին վեց ամիսը շատ դժվար էր: Կարծում եմ՝ սխալ արեցին, որ ինձ պատժեցին: Բոլորը գիտեն, որ կանոնները հնացած են, բայց ոչ ոք չի համարձակվում փոփոխություններ մտցնել:










































