Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ վաղն Իրանում մեկնարկելու է մայիսի սկզբին ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Ֆարիդ Հուսեյնի ու Շահրիյար Հաջիզադեի նկատմամբ դատական գործընթացը: Այդ կապակցությամբ ձերբակալվածների ընտանիքները մեկնել են Թավրիզ, ուր և հանդիպել են նրանց հետ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներն Իրանում ձերբակալվել են մայիսի 2-ին, ինչից հետո Ադրբեջանը 5 նոտա է հղել Իրանին: Իրանական լրատվամիջոցները պնդում են, թե Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է մահապատի







































