Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը որոշել է մասնակցել Մեքքայում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի՝ միջազգային հարցերով դեպարտամենտի ղեկավար Մոհամեդ Ռեզա Ֆյարագանին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի նախագահին այդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել սաուդյան թագավորը: Ֆյարանգանին հավելել է, որ ԻՀԿ-ի անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ այդ գագաթնաժողովը Մեքքայում տեղի է ունենալու օգոստոսի 14-15-ին՝ ընդգծելով, որ գագաթնաժողովում քննարկվելու է մուսուլմանական երկրներում տիրող իրավիճակը:









































