Հելսինկյան համալսարանի պրոֆեսոր Տեյվի Տեյվայնենը փորձել է Ֆինլանդիաի մայրաղաքի Ուսպենսկի տաճարում կազմակերպել Pussy Riot –ի կողմից Քրիստոս Ամենափրկչի տաճարում կազմակերպված ելույթի նման ակցիա: Այս մասին Interfax-ին հայտնել է «Ֆինլանդիայի հակաֆաշիստկան կոմիտեի» ղեկավար և Տեյվայնենի համալսարանական գործընկեր Յոհան Բեքմանը:
Նրա խոսքերով՝ պրոֆեսորին և աղջիկներին թույլ չեն տվել մտնել կրոնական հաստատություն: Բեքմանը կարծում է, որ եկեղեցու ծառայողներն ինչ-որ կերպ նախազգուշացված են եղել նախապատրաստված ակցիայի մասին: Աղջիկները ստիպված են եղել ելույթ ունենալ տաճարի մոտ: Բեքմանի խոսքերով՝ աղջիկներըʽ Pussy Riot-ի ոճով հանգնված, պահանջել են ազատ արձակել խմբի ձերբակալված մասնակիցներին:
Տեյվո Տեյվայնենի ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ աղջիկների ելույթն իրականացվել է նրանց կողմից կազմակերպված զբոսանքի շրջանակներում:
Տեյվո Տեյվայնենը համալսարանում համաշխարհային քաղաքականության պրոֆեսոր է: Նա զբաղվում է գլոբալ քաղաքական տնտեսությամբ, ժողովրդավարությամբ և կապիտալիզմի հակասություններով: Տեյվայնենը դասավանդում է աշխարհի մի շարք համալսարաններում, այդ թվումʽ Չիլիում և Կանադայում:









































