Օգոստոսի 6-ԻՆ, ժամը 07.34֊ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 4-ին օձի խայթոցից Աշտարակ քաղաքի հիվանդանոց է հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 1965 թվականին ծնված Սարգիս Ալեքսանյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:









































