Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատման փորձի ժամանակ ձերբակալվել են Թուրքիայի 4 քաղաքացիներ: Այս մասին հայտնել է Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիների ձերբակալումը տեղի է ունեցել Ախալցխայի շրջանում, ուր նրանք սահմանային անցակետի շրջանցման միջոցով փորձել են Թուրքիայից մուտք գործել Վրաստան: Ձերբակալվածներին հանձնել են հետաքննչական մարմիններին՝ նրանց հետագա ճակատագիրը որոշելու համար:









































