Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ С-300 զենիթա-հրթիռային համալիրների շուրջ Իրանի ու Ռուսաստանի միջև ծագած վեճը պետք է լուծվի արբիտրաժային դատարանում:
Վահիդիի խոսքերով՝ նախկինում Իրանը պատրաստ է եղել այդ հարցը քննարկել Ռուսաստանի հետ, սակայն դեռ պետք է պարզել այդ մեթոդի հեռանկարային լինելը:
Վահիդին նաև անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերություններին՝ ընդգծելով, որ Իսրայելի համար անիրականանալի երազ է Իրանին հարվածելը: Նա հավելել է, որ Իսրայելն այնպիսի հարցերում, ինչպիսին որ Սիրիան է, ձգտում է իսլամական աշխարհի ուշադրությունը շեղել իր վրայից:










































